Իրանը բաց է մնում իր հարևանների հետ երկխոսության համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
«Մենք հայտարարում ենք մեր պատրաստակամության մասին մասնակցել ցանկացած լրացուցիչ աշխատանքի, որը համապատասխանում է տարածաշրջանի շահերին, և մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որը վերակենդանացնում է ժողովրդի հույսերը և նրան բերում կայունություն և բարգավաճում», – գրել Է Զարիֆը: