Գեներալ Էսմայիլ Քաանին, որն Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեի կողմից նշանակվել է «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարի պաշտոնում, երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է Al Jaseera-ն։
«ԱՄՆ-ը Սոլեյմանիին վախկոտ կերպով է սպանել, բայց Աստծո շնորհով և ամբողջ աշխարհում ազատության համար պայքարողների ջանքերի շնորհիվ, որոնք ցանկանում են վրեժխնդիր լինել նրա արյան համար, մենք այդ սպանությանը կպատասխանենք տղամարդուն վայել», – ասել է նա:
Հունվարի 3-ին ԱՄՆ ՌՕՈՒ-ի կողմից իրականացված գեներալ Սոլեյմանիի սպանությունը երկու երկրներին պատերազմի եզրին է հասցրել, սակայն տոտալ հակամարտության հետ կապված մտավախությունները փոքր-ինչ թուլացել են, երբ հունվարի 8-ին Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա Իրանի զինվորականների հարվածն ավարտվել է առանց որևէ զոհերի:
Այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան բոլոր զորքերին հեռացնել Մերձավոր Արևելքից։