Դեկտեմբերի 16-ի գիշերը երթևեկությունը կդադարեցվի Քութաիսի քաղաքը շրջանցող մայրուղում։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Համաձայն հաղորդագրության՝ երթևեկությունը կդադարեցվի շինարարական աշխատանքների պատճառով։
Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության մայրուղու 255 կմ-ի վրա կիրականացվի շինարարական աշխատանքներ։ Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 00: 00-ից մինչև 06:00-ը, այս հատվածում արգելվում է երթևեկությունը ցանկացած տրանսպորտային միջոցով:
Նշյալ ժամանակահատվածում երթևեկությունն իրականացվելու է Քութաիսի-Գեղուտի-Սակուլիա-Բաշի-Իանետի ավտոճանապարհի երթևեկելի մասից ՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 216-րդ կմ-ից (Նախշիրգելե տրանսպորտային հանգույց):
Երթևեկությունը վերահսկվելու է պարեկային ոստիկանության կողմից: