Լեյբորիստական կուսակցության գրասենյակում հավաքված ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են Վրաստանի վարչապետ Գիեորգի Գախարիայի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիեորգի Վաշաձեն նշել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը համամասնական ձևաչափով՝ ժամանակավոր կառավարության պայմաններում՝ ընդհանուր պահանջ է։
Գիեորգի Վաշաձեն հայտարարել է, որ իրենք նախատեսում են այդ պահանջներին հասնել հանրահավաքների միջոցով:
Նշենք, որ հոկտեմբերի 14-ի Համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության կողմից առաջ քաշված սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում առաջին ընթերցման ժամանակ քվեարկությանը չեն ստացել բավարար ձայներ: Սահմանադրական փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ էր 113 ձայն, սակայն «կողմ» են քվեարկել 101 պատգամավոր, «դեմ»՝ 3։