Իրաքը հայտարարել է, որ Սիրիայից դեպի Իրաք նահանջած ԱՄՆ-ի զինուժը չի մնալու Իրաքում: Այս մասին գրավոր հայտարարություն է տարածել Իրաքի կառավարությունը։
Համաձայն Իրաքի կառավարության հայտարարության՝ ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումներն Իրաքի կառավարությունից թույլտվություն են ստացել հյուսիսային Իրաքի քրդական ինքավարության տարածքով դուրս գալ երկրից և Իրաքի տարածքում մնալու թույլտվության մասին խոսք չի գնում։
Համաձայն թուրքական ԶԼՄ-ների՝ ամերիկյան զորքը հոկտեմբերի 21-ին Սիրիայի Սիմելկա սահմանային անցակետից մուտք են գործել Իրաք:
Ըստ միջազգային ԶԼՄ-ների հաղորդագրության՝ ամերիկյան զորքը տեղակայվելու է Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Անբարի Այն ալ-Ասադ և Էրբիլի միջազգային օդանավակայանի օդային ռազմաբազաներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ` Սիրիայից դուրս եկած ամերիկյան ուժերն ուղարկվելու են Իրաքի արևմտյան շրջաններ: