Բաքվի կենտրոնական փողոցներում, ինչպես հայտնում է Turan լրատվականը, բողոքի ակցիաները դադարել են ժամը 17: 00-ին, սակայն Բաքվի մետրոպոլիտենի «Մայիսի 28» կայարանի մատույցները դեռ փակ են։
Ըստ ադրբեջանական ընդդիմության տվյալների ՝ ձերբակալվել է մի քանի հարյուր մարդ։ Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունից հայտնել են, որ պաշտոնական տեղեկատվությունը կտարածվի ավելի ուշ:
Ձերբակալությունների ընթացքում տուժել են մի քանի լրագրողներ: Հաղորդվում է, որ ոստիկանությունը խոչընդոտներ է ստեղծել նկարահանող լրագրողների համար։