ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ եվրոպական երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան և Լեհաստանը, Թուրքիայից պահանջել Է դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում հոկտեմբերի 9-ին սկսած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունները։
Եվրոպական երկրները կարծում են, որ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները չեն կարող լուծել Սիրիայի անվտանգության խնդիրները: Այդ մասին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված իրադրության շուրջ նախօրյակին կայացած փակ խորհրդակցությունից հետո հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր Գերմանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրգեն Շուլցը։
Հայտարարությանը պաշտոնապես միացել է նաև Էստոնիան:
«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի սկսած ռազմակական
գործողությունների առնչությամբ։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունը և կարծում ենք, որ այն չի լուծի այն խնդիրները, որոնք մտահոգում են Թուրքիային»,- նշել է Շուլցը։
Շուլցը նշել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում սկսված ռազմական գործողություներն Էլ ավելի կապակայունացնեն տարածաշրջանի իրադրությունը , փախստականների նոր ալիքի պատճառ կդառնան Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում։