«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Ադրբեջանից Ռուսաստան լոլիկ եւ խնձոր մատակարարելու համար, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզորը» Ադրբեջանի Հանրապետության պարենային անվտանգության գործակալությանը բազմիցս տեղեկացրել է ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման պարբերական դեպքերի մասին, որոնք մատակարարվում են Ռուսաստանի Դաշնության տարածք:
«Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում բուսասանիտարական բարեկեցության պահպանման, նշված վնասատուների ներմուծումը եւ տարածումը կանխելու նպատակով Ռոսսելխոզնադզորը ստիպված է 2020 թվականի դեկտեմբերի 10-ից արգելել ադրբեջանական ծագման լոլիկների եւ խնձորի ներմուծումը Ռուսաստան», – ասված է հաղորդագրության մեջ: