«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն ընդգրկվել է Ռուսաստանի տնտեսական առաջնորդների «Choiseul 100 Россия» ներկայացուցիչների ցուցակում, որը Շուազել ինստիտուտի (Փարիզ) անկախ վերլուծական կենտրոն է:
Հեղինակավոր մասնագետներն ընտրում են մինչև քառասուն տարեկան ժամանակակից ռուսաստանյան բիզնեսի ամենավառ և տաղանդավոր ներկայացուցիչներին, որոնց ներուժը նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը: Ռուսական ցուցակը շարունակում է Ֆրանսիայի «Choiseul 100 France» ամենամյա վարկանիշը, որն իրականացվում է 2013 թվականից: Ծրագրերը տարբեր երկրների երիտասարդ տնտեսական ղեկավարներին միավորել են շփումների մեկ ցանցի մեջ:
«Choiseul 100 Russia»-ն Ռուսաստանի երիտասարդ տնտեսական առաջնորդների յուրահատուկ և անկախ վարկանիշ է, որոնք փոխակերպում և արդիականացնում են Ռուսաստանի տնտեսությունը և նպաստում աշխարհում պետության դիրքի ամրապնդմանը:
2019-2020 թվականներին Ռուսաստան-Ֆրանսիա «Choiseul» բիզնես ծրագրի շրջանակներում Մոսկվայում և Փարիզում անցկացվել են մի շարք հանդիպումներ Ռուսաստանի և Ֆրանսիայի բիզնեսի ներկայացուցիչների հետ:
2019-ի հոկտեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում մասնակիցները կարողացան քննարկել երկու երկրների տնտեսական խնդիրները, երկկողմ համագործակցությամբ այցելեցին աշխարհի ամենամեծ ստարտափ կլաստերը՝ «Station F», Փարիզում գտնվող DIOR-ի (Arnault Family Group) շտաբ, արտասահմանյան խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետփոխանակվեցին փորձով: