Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր Facebook-ի էջում գրառում է արել, որում, մասնավորապես, նշված է.
«Գործընկերներիս՝ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի հետ հանդիպել եմ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում լսել եմ գործարարների մտահոգությունները, ներկայացրել մի շարք արդիական հարցերի պատասխաններ, մտքեր փոխանակել տնտեսական և քաղաքական մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ»: