Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն դեկտեմբերի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ցանցերի դուրսբերման գործընթացին: Այս մասին հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը:
Նախարարությունը, մասնավորապես, հայտնել է. «Մինչ այդ՝ ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության միջոցառումների խստացման մասին: Նրանց ժամանակ էր տրվել ցանցերի դուրս բերման համար: Երեկ ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից դուրս է բերվել թվով 13 ցանց: Ցանցերն առգավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով»:
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել է նաև, որ հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: