«Հայկական Expper Technologies, Embry Tech, CoinStats, RetentionForce, @Hub Tech, URAAA, payva, GeBe Cert, Easydmarc, eSwap, 3dzook, Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot ընկերությունները ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, AGBU, Draper University համագործակցության արդյունքում ստեղծված «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 2020թ. հաղթողներն են։
Այս ընկերություններից յուրաքանչյուրը մեծ ներդրումներ ներգրավելու և շուկաներ նվաճելու հնարավորություն ունի Հայաստանում և արտերկրում։ Հունվարի 28-ին ընկերությունները հնարավորություն կունենան իրենց ծրագրերը ներկայացնել միջազգային ձեռներեցներին, գործընկերներին ու ներդրողներին: