Եվրասիական տնտեսական միության երկրները ձեռնամուխ են եղել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է
EADaily-ն:
Երկրի ղեկավարի խոսքով՝ Միության անդամ երկրներն արդեն հաստատել են ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը և պատրաստվում են ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծմանը:
«Մենք ձեռնամուխ ենք եղել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրի իրականացմանը։ Դա բարդ հարց է»,- ընդգծել է Պուտինը։
Հարկ է նշել, որ դեկտեմբերին ԵԱՏՄ առաջնորդները հաստատել են նավթային ոլորտում Միության անդամների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև որոշել են անցնել գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը:
Ինչպես ընդգծել է Վլադիմիր Պուտինը, տնտեսական շատ ոլորտներում ընդհանուր շուկաներն արդեն ստեղծվել և հաջողությամբ աշխատում են: Մնացած ոլորտներում «օպտիմալ մոդելների որոնումները շարունակվում են»։