Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գիծը շահագործման կհանձնվի այս տարվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիյանը, փոխանցում է IRNA-ն:
Նա տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ։
«Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ավարտի հարցը։ Կորոնավիրուսի բռնկման պատճառով աշխատանքը դադարեցվել է, սակայն այն կգործարկվի այս տարվա առաջին կեսին», – ասել է իրանցի նախարարը։
Նշենք, որ Իրան կատարած այցի ժամանակ Քերոբյանը հանդիպում է ունեցել նաև հայ և իրանցի գործարար շրջանակների հետ։