Հունվարի 29-ին անկանխիկ գործառնությունների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որին ներկա է եղել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարության լրավական ծառայությունը:
«Մասնագիտական քննարկմանը ներկա են եղել նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:
Քննարկումը կազմակերպել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիան: Այն վարել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը: