Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը: Այս մասին տեղեկանում ենք Տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։
Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս այլ հարցերի, հավանության է արժանացել նաև Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Խորհրդի անդամների կողմից անդրադարձեր են կատարվել Տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում գտնվող մի շարք այլ հարցերի: