ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարությունում։
Խորհրդակցության մեկնարկին ունեցած ելույթում Փաշինյանն ընդգծել է, որ շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում դրված են ամենասուր կերպով:
«Պետք է ուղիղ ասել, որ մարդու քաղաքակրթական ցանկացած գործունեություն ինչ-որ իմաստով հակաբնապահպանական երևույթ է, և ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է: Այդ բնական պաշարների օգտագործումը իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի»,-ասել է Փաշինյանը:
«Հետևաբար, շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը: Պետք է ասել, որ, ցավոք սրտի, այս չափանիշներով մենք չենք կարող ասել, որ մեր երկիրը գտնվում է ոչ միայն իդեալական, այլև մեզ համար ցանկալի իրավիճակում, և այստեղ մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք, բայց մյուս կողմից մենք չենք կարող տնտեսական և քաղաքակրթական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կանգնեցնել»,- նշել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում