«Լավ բիզնես հնարավորությունների մասին, որով խնդրում եմ կիսվել։
Այսօր, մարտի 5-ին, կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Oրակարգում ընդգրկվել էր նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 76 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի: Հայկական արտադրողները հնարավորություն կունենան բարելավել իրենց դիրքերը ոչ միայն հայկական, այլև ողջ ԵԱՏՄ տարածքում։
Էկոնոմիկայի նախարարությունն հաջորդ շաբաթ արդեն կպատվիրի մանրազննին հետազոտություն, որպեսզի ավելի կոնկրետ բացահայտի, թե որ ոլորտներում և որ արտադրողներով մենք կկարողանանք բարելավել մեր դիրքերը։
Առաջին մեկնաբանության մեջ կդնեմ նաև մանրամասն նյութ՝ РБК-ից»։