Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարուկանում են վարկի մարում պահանջել։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Զինվորը զոհվել է պատերազմում կամ անհետ կորած է, սակայն բանկերն ու հատկապես Varks.am-ի նման վաշխառու «դյուքանները» շարուկանում եմ զոհվածի ծնողից կամ կնոջից պահանջել սպանված որդու վարկի մարում։
Հոկտեմբերի 21-ին խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի բանկային և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորի վարկը։ Իհարկե, օրենքը չի կարող բանկին պարտադրել ներել զոհված զինվորի վարկը և բանկն ինքը պիտի դա որիշի, սակայն հազարավոր ծնողներ իրենց ցավը թողած՝ գումար են փնտրում, որ հայրենիքի համար զոհված կամ Բաքվի բանտում գտնվող որդու վարկը մարեն։
Բանկերն արդեն մոտ 2 միլիարդ դրամի չափով ներել են զոհված և անհետ կորած զինվորների վարկերը, սակայն սա հարցի լուծում չէ՝ վարկառուների թիվը ահռելի մեծ է և իր որդուն կորցրած ծնողը չի կարող վարկ մարել։ Սա կառավարության լուծելիք խնդիրն է և «դուխով» կեպկով մեքենաների կապոտի վրա քարոզարշավ անելու «պերերիվներին» չէր խանգարի հիշել, որ հազարավոր տղաներ, որոնք տարվեցին երաշխավորված մահվան, այդ տղաները ընտանիք պահելու համար վարկեր էին վերցրել ու զոհվեցին կամ չկան, և հիմա բանկերն ու Varks.am-ները ամենօրյա ռեժիմով խեղդում են զոհվածի մորն ու կնոջը»,-նշել է նա։