ԵԱՏՄ անդամ պետություններում 2021 թվականի փետրվարի վերջին բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը կազմել է 2 մլն 561,3 հազար մարդ: ԵԱՏՄ-ում գործազրկության ամենաբարձր մակարդակը Հայաստանում է։ Այս մասին նշված Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալներում։
ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը կազմել է աշխատուժի թվաքանակի 6,2%-ը (2020 թ-ի 3-րդ եռամսյակ)։ Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 18,1% (2020 թվականի 3-րդ եռամսյակ), Բելառուսում՝ 4,1% (2020 թվականի 4-րդ եռամսյակ), Ղազախստանում՝ 4,9% (2020 թվականի 4-րդ եռամսյակ), Ղրղզստանում՝ 5,5% (2019 թվական), Ռուսաստանում՝ 6,1% (2020 թվականի 4-րդ եռամսյակ):