Ապրիլի 6-ին տեղի ունեցավ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին ուղղված ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցը վերաբերում էր դրամի արժեզրկմանը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ իրավիճակը կառավարելի՞ է, թե՞ ոչ, ինչպե՞ս է նա տեսնում առաջիկայում հնարավոր քայլերը, որպեսզի սահմանաչափը չգերազանցի և ազդեցություն չունենա գնագոյացման վրա:
Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ դրամի արժեզրկման առնչությամբ իրավիճակը կառավարելի է. «Բնականաբար, կան համաշխարհային զարգացումներ. դոլարն արժեւորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ: Կան դրսից եկող գնաճային տարբեր ճնշումներ, սակայն իրավիճակը կառավարելի է»,-եզրափակեց Երիցյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի դրությամբ Հայաստոնում ԱՄՆ դոլարը կազմել է 533,840, բրիտանական ֆունտը՝ 739,58, եվրոն՝ 626,73, ռուբլին՝ 6,99 ՀՀ դրամ: