Ռուսաստանում Հայաստանից նոր ներկրված մեքենաներ չկան, մնացել են միայն նախկինում երկիր ներկրված մեքենաները:
Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ճանապարհային անվտանգության պետական տեսչության պետ Միխայիլ Չերնիկովը:
«Հայաստանից գործնականում նոր ներմուծված մեքենաներ չկան, դրանք հին ներմուծումներ են: Բացի այդ, մենք դեռ մշակել ենք այդպիսի մեքենաների տերերին մեկ տեղեկատվական բազայում գրանցելու համակարգ», -ասաց նա:
Այսուհետ հեշտությամբ կարելի է հետևել այն վարորդներին, որոնք ցածր գնով մեքենա են գնել և այն ԱՊՀ երկրներից ներմուծել Ռուսաստան:
Նրա խոսքով՝ նման մեքենայի վարորդի ցանկացած կանգառում իր բոլոր տվյալները տեղափոխվում են տեղեկատվական բազա: Բացի այդ, նման տրանսպորտային միջոցներին կարելի է հետևել՝ օգտագործելով ֆոտո և վիդեո տեսախցիկներ:
«Դա արվում է այնպես, որ վարորդները չկարողանան խուսափել պատժից Ռուսաստանի տարածքում ճանապարհային երթևեկության խախտման դեպքում»,-ասաց Չերնիկովը։