«Հիմք ընդունելով հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:
Ինչպես գրել են ԶԼՄ-ները՝ Ճաղարյանը կնշանակվի Տավուշի մարզպետ։ Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը նշանակվել է ԲՏԱ նախարար։