Հայաստանի կառավարությանը հաջողվել է 2020 թ. ընթացքում կորոնավիրուսի և պատերազմի պայմաններում ապահովել երկրի ֆինանսական կայունությունը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ուզում եմ անկեղծ լինել՝ բավական մոտեցել էինք այդ ռիսկերին, այդ ռիսկերը շատ մեծ են, բայց ես հիմա արդեն կարող եմ վստահ ասել, որ մեզ հաջողվեց կառավարել դրանք»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետն արձանագրեց, որ նախորդ տարի իրենց հաջողվել է կառավարել բոլոր ռիսկերը և խուսափել ծանր հետևանքներից։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկուցման քննարկումը: