Ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարումները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ։ Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այստեղ, սակայն, կա մի փոքր, կոպիտ ասած, խորամանկություն։
«Անցած տարի մենք կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել նախորդ տարի ու այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել հավաքագրումների վրա։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ բյուջեի եկամտային մասը գերակատարեցինք շուրջ 22 մլրդ դրամով, ու հույս ունեմ, որ այս տեմպը կկարողանանք ոչ միայն շարունակել, այլև ավելացնել։ Հաջորդ կարևոր ցուցանիշը հետևյալն է․ Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ԱԱՀ-ի վերադարձի գործընթացը։ 100 միլիարդավոր անհույս պարտքեր են եղել կուտակված։ Ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում։ Երեք տարվա ընթացքում մենք 200 միլիարդի չափ գումար ենք վերադարձրել բիզնեսին»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ապրիլին ավելացել են նաև դրամաշրջանառության ծավալները․ «Այս ցուցանիշները վկայում են, որ տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է»։
Մանրամասները՝ տեսանյութում։