Ընթացիկ տարվա ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.5 %, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.7 % գնաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։
Իսկ մարտի համեմատ ապրիլին հանրապետությունում գրանցվել է դեղագործական ապրանքների՝ 0.4 %, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.6 %, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.7 %, կահույքի և կահավորանքի, մաքրող, լվացող միջոցների, ոսկերչական զարդերի՝ 0.8 %, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.9 %, հագուստի՝ 1.2 %, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 2.0% , խոշոր կենցաղային սարքերի՝ 2.1 %, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի 2.4 % գնաճ:
Վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում արձանագրվել է բնակարանի նորոգման և սպասարկման համար նյութերի 0.2 % գնանկում:
2021թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.6 % և 6.1 %-ով։
Ընթացիկ տարվա ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 31.1 % և 11.1 %, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 18.1 % և 25.3 % գնաճ: