«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանի 30 ձեռնարկությունների 2021 թվականի մայիսի 14-ից թույլ է տվել լոլիկ ներմուծել Ռուսաստան. հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է արտադրանքի նմուշների կարանտինային բուսասանիտարական փորձաքննության արդյունքներով, ինչպես նաև Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության երաշխիքներով: