Կառավարության այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում առաջարկվող նախագծերից մեկով հստակեցվում է, որ կորոնավիրուսի հակազդման աջակցության առաջին ծրագրի շահառուների թիվը պետք է լիներ 684, սակայն ներկա դրությամբ այդ թիվը զգալիորեն գերազանցված է։
Միջոցառման շարունակականությունն ապահովելու համար առաջարկվում է իրականացնել միջեռամսյակային վերաբաշխում՝ 377 միլիոն դրամի չափով։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ասաց, որ սա հարցի վերջնական լուծում չէ։
Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության հակազդման առաջին ծրագիրը վերաբերում էր ընկերություններին, որոնց բանկը համաձայնել էր վարկ տրամադրել։ Կառավարությունն այդ դեպքում սուբսիդավորում էր վարկի տոկոսները՝ կախված վարկի տեսակից։ Կառավարության սուբսիդավորման համար էական չէ, թե ինչի համար է ընկերությունն օգտագործում վարկը։
Ծրագիրն անհրաժեշտ է, քանի որ նման ընկերությունների քանակն ավելին է, քան կանխատեսվել էր։