Իշխանություններին հաջողվեց հովանավորչությունը դադարեցնել, բայց մոնոպոլիաները դեռևս մնում են։ Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում, պատասխանելով Armenia Today-ի հարցին, նշել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Գերիշխող դիրք ունեցող կառույցներ դեռևս կան, պետք է պայքարել, որպեսզի նրանք չունենան այդ գերիշխող դիրքը, դրա համար բավարար կամք չի դրսևորվում։ Պետք է վերցնել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի փորձը, հսկայական Microsoft-ը քառատեցին, որ մոնոպոլիա չլինի, այսինքն՝ պետք է ունենալ նաև օրենքի դիկտատուրա»,-նշեց Բագրատյանը։
Ըստ Բագրատյանի՝ պետք է կիրառել նաև կոշտ գործիքակազմ. «Այսինքն՝ որևէ ապրանքախմբում պետք է թույլ չտրվի 30 տոկոսից ավել որևէ ընկերություն ներկրում կատարի, դրանով թույլ կտաս, որ մյուս 70 տոկոսը երիտասարդ, նոր ձևավորվող ընկերությունները աշխատեն, ստեղծեն ի շահ Հայաստանի, ի շահ իրենց ընտանիքների»։