Ատոմակայանի 141 օրվա կանգը փոխհատուցվելու է Հրազդանի ՋԷԿ-ի արտադրությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը։
Դիտարկմանը, թե Հրազդանի ՋԷԿ-ի աշխատանքը ևս կասեցվել է, Բաղրամյանը նշեց. «Քանի որ այս պահին ավելի էժան էլեկտրաէներգիա է ներմուծվում Վրաստանից, համակարգում առաջանում է լրացուցիչ եկամուտներ, որոնք մյուս տարի սակագները վերանայելիս հանվելու են՝ ի օգուտ սպառողների»։
Հարցին, թե ժամանակին Հայաստանն էր էլեկտրաէներգիա արտահանում, ինչո՞ւ է հիմա Վրաստանից ներմուծում, Բաղրամյանը պատճառաբանեց, որ դա զուտ տնտեսական նպատակահարմարությունից է գալիս։
Մանրամասն՝ տեսանյութում.