Կառավարության հունիսի 3-ի նիստում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման տվյալները նախորդ տարիների համեմատության մեջ։
2021 թվականի առաջին 5 ամիսներին հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618,4 միլիարդ, իսկ հարկ վճարողներին տարբեր հարկատեսակներով վերադարձված գումարները՝ 68, 4 միլիարդ դրամ։
«Նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն և 2019, 2020 թվականնների տվյալների համեմատ։ Մասնավորապես նշեմ, որ 618,4 միլիարդ հավաքագրված եկամուտները 47,2 միլիարդով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից և 34,8 միլիարդ դրամով ավել են 2020 թվականի տվյալներից»,- ասաց Հովհաննիսյանը։
Վերադարձված գումարների մասով՝ 2021 թվականի 68,6 մլրդ դրամը մոտ 25 միլիարդ դրամով ավելի է 2019 թվականի տվյալներից, իսկ 2020 թվականից ավելի է 15 միլիարդով։
Ինչպես հավելեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ 2019 թվականի հետ համեմատած հարկային եկամուտներն աճել են 40%-ով։