Այսօր Աթենքում տեղի ունեցած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում՝Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ՝ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ Սա նպաստելու է Հայաստանի Եվրոպայի տարածաշրջանում դիրքերի բարելավմանը եւ ճանաչելիության բարձրացմանը,նաեւ հնարավորություն է ամրապնդելու համագործակցությունը խորհրդի անդամ այլ պետությունների հետ։
Որոշվեց 2022 թ․-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը անցկացնել Հայաստանում:
Նիստին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը»,- գրված է նախարարության ֆեյսբուքյան էջում։