Ղրիմը սպասում է Հայաստանից թռիչքներ սկսելու վերաբերյալ որոշմանը: Այս մասին TACC-ին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի վայրում:
Հայկական Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չի նման չվերթներ սկսելու տեղեկությանը։ Խոստացավ ճշտել ու ավելի ուշ տեղեկացնել մեզ։Ժամեր անց Աղաբեկյանը հայտնեց,որ Հայաստան-Ղրիմ և հակառակ ուղղությունով չվերթներ չկան։Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Նշենք,որ Roscongress հիմնադրամի կողմից կազմակերպված Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը տևում է հունիսի 2-5-ը:Այս տարի ֆորումն ունի «Կրկին միասին. նոր իրականության տնտեսություն» խորագրիրը: