Մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.5 % գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.0% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, մրգի, կաթնամթերքի, պանրի և ձվի 7.0-1.3 % գնանկումները: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։
Բանջարեղենի շուկայում մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է 6.3 % գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 7.0 % գնանկում:
Մրգի շուկայում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.4 % գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 4.3 % գնանկում:
Համաձայն ԱՎԿ-ի՝ 2021թ. մայիսին ապրիլի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 5.8 %:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ գրանցվել է 11.5 % գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.3 % գնանկում:
Ձվի գինը 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ աճել է 46.1 %-ով, իսկ 2021թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.8 % գնանկում:
Պաշտոնական տվյալներով՝ 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 5.3 %, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 0.9 % գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ գրանցվել է 43.3 %, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.9 % գնաճ:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում ընթացիկ տարվա մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է 33.4 %, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 3.6 % գնաճ։ Մասնավորապես, արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 84.4 %, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 6.0 %։