«Գելլափ»-ը ներկայացրել է իր հետազոտությունների երրորդ փուլը։ Ունենալու են եվս 2 այդպիսի փուլ,որն արդեն կիրականացվի բուն քարոզարշավի ընթացքում։ Այսօր ներկայացվել է ընթացիկ շաբաթվա հարցումները։Հեռախոսային հարցումների մեթոդով այն արվել է երկրի ամբողջ տարածքում,մասնակցել է 1100 քաղաքացի, նշել է «Գելլափ» – հետազոտական կենտրոնի տնօրեն Արամ Նավասարդյանը։
Ինչպե՞ս եք գնահատում երկրի տնտեսական վիճակն այսօր հարցին՝ հարցվածների 2 տոկոսը պատասխանել է շատ լավ, ավելի շուտ լավ՝ նշել է 3,6 տոկոսը,միջին ՝նշել է 26,5 տոկոսը ,ավելի շուտ վատ՝ գնահատել է հարցմանը մասնակցած քաղաքացիների 16,4 տոկոսը,50,5 տոկոսը՝գերակշիռ մասը ասել է ,որ Հայաստանի տնտեսությունը շատ վատ վիճակում է։