«Մենք 2018թ.-ին եկել ենք, և մոտ 40 տոկոսով ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտները, 48 տոկոսով ավելացրել ենք ռազմական, պաշտպանական ծախսերը։ 2018-2020թթ.-ի ընթացքում գնվել է մոտ 398 մլն դոլարի զենք»,-այս մասին Մեծամորում հայտարարեց «ՔՊ» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Գնված զենք-զինամթերքի 68 տոկոսը գնվել է 1 տարվա՝ 2019թ.-ի ընթացքում։ 2018-2020թթ.-ին մենք ձեռք ենք բերել վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի գնած զենք-զինամթերքի 70 տոկոսը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Նա կրկին անդրադարձավ բանակի մատակարարումների, զինծառայողների կենցաղային միջավայրի բարելավմանը։