Հայաստաում աշխատատեղերի քանակի նոր ցուցանիշ է արձանագրվել։ Այս մասին Կառավարության այսօրվա՝ հունիսի 24-ի նիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խնդրանքով՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ներկայացրեց առկա վիճակագրությունը։
«Մայիսին աշխատատեղերի քանակը գերազանցել է 635 000-ը։ Այս ցուցանիշն աննախադեպ է և կրկնել է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշը»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Հովհաննիսյանը նշեց, որ 2020 թվականի մայիսի տվյալներից ավել է 34 000-ով, 2019-ի համեմատ 37 000-ով, իսկ 2018 թվականից 87 000-ով։ Աճել է նաև եկամտի չափը՝ կազմելով 134,7 միլիարդ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։