Տնտեսական աճի ցուցանիշը վերանայվում է, և 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք բավականին հաջող իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները և այդ առումով կիսամյակի գերակատարում ունենք»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ներկայացրեց ցուցանիշները․
«Առաջին կիսամյակի ընթացքում հարկային հավաքագրումների եկամուտները կազմել են ավելի քան 750 մլրդ դրամ։ Առաջին կիսամյակի համար մենք ունենք 52, 5 մլրդ դրամի գերակատարում»։
Մանրամասները՝ տեսանյութում։