Կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ճեպազրույցի ժամանակ Armenia Today-ի թղթակիցը հարցրել է՝ ինչո՞ ւ երաշտային տարի չի հայտարարվում՝ դիտարկելով նաև մարզերում առկա ոռոգման խնդիրները։
«Մենք խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով։ Այս տարի ռեկորդային շոգ եղանակ է գրանցվել։ Այդ պատճառով աննախադեպ դժվար իրավիճակ է առաջացել։ Ջրային կոմիտեն աշխատում է նորմալ հունով։ Հիմնական խնդիրն այստեղ կապված է այն հանգամանքի հետ, որ անջրդի հողատարածություններում ջրելու կարիք է առաջացել և դա, ըստ էության, վտանգել է անջրդի հողատարածությունների բերքը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։
Armenia Today-ի թղթակցի մյուս հարցին՝ ինչո՞ ւ հալոցքն այնպես չկազմակերպվեց, որ ջրամբարներում նորմալ ջուր լինի, Վահան Քերոբյանը պատասխանեց․
«Շատ տեխնիկական հարցերի չեմ կարող պատասխանել։ Շատ հարցերի հասցեատերը Ջրային կոմիտեն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։