Հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն է նշանակվել Կարոլին Գեգինատը։
2003 թվականից ի վեր Գեգինատը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Համաշխարհային բանկում, Միջազգային ֆինանսական կորպորացիայում (ՄՖԿ) եւ Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ):
Վերջերս աշխատել է որպես Համաշխարհային բանկի՝ Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի գլխավոր տնտեսագետ, իսկ մինչ այդ չորս տարի ղեկավարել է «Հարավային Աֆրիկայում հավասար աճի, ֆինանսների եւ հաստատությունների» ծրագիրը։
Գեգինատը Գերմանիայի քաղաքացի է, տնտեսագիտության եւ միջազգային գործարար կառավարման կրկնակի մագիստրոսի աստիճան է ստացել Քյոլնի համալսարանում եւ գիտական աստիճան՝ տնտեսագիտական քաղաքականության հետազոտությունների ոլորտում Քիլի համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտում։