Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն խնդրում է դիմել ավիաընկերությանը: