«Սահմանին կան պայմանավորվածություններ և 2020 թվականին սահմանին գազի գինը չի փոփոխվի, իսկ սպառողների համար գազի սակագնի փոփոխություն չի լինի մինչև ապրիլի 1-ը»։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կա պնդում հայաստանյան «Գազպրոմ» և ընդհանրապես «Գազպրոմ» խմբի կողմից, որ ներդրումային ծրագրի իրականաման կարիք կա, որի նպատակն է գազն անխափան, անվտանգ և արդյունավետ մատակարարել: Հաշվարկները վերջիներս իրականացնում են 10 տարվա կտրվածքով, և պարզ է՝ կան խնդիրներ ու տարաձայնություններ»,-նկատեց նա։
Փոխվարչապետն ընդգծեց, որ չի բացառվում, որ ապրիլի 1-ից հետո սակագնի բարձրացման հայտ կներկայացվի, և, երբ նման հայտ ներկայացվի, հենց այդ ժամանակ էլ կբերեն իրենց առարկությունները, մտահոգությունները կամ հավելյալ հիմնավորումները: