ՌԴ կատարած աշխատանքային այցիս շրջանակում հանդիպել եմ ռուս գործընկերոջս՝ Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր և ձևավորել ներդրումային համագործակցության նոր աշխատանքային խումբ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
«Հաջորդ հանդիպմանը կքննարկենք համագործակցության ճանապարհային քարտեզը՝ հստակ նախագծերով։ Նոր համագործակցությունը կծավալվի էներգետիկայի, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, տեղեկատվական անվտանգության, մետաղագործության, քիմիական արդյունաբերության, հեռաբուժության (телемедицина), «խելացի եւ անվտանգ քաղաքի» և գինեգործության ոլորտներում»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ։