Կոտայքում 2019 թվականին ներդրումների ծավալի աճ է արձանագրվել: Այս մասին հայտարարություն է տարածել Կոտայքի մարզպետարանը։
Համաձայն տեղեկատվության՝ 2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզում կատարված ներդումների ծավալը կազմել է 83,7 մլրդ դրամ 2018 թվականի 49,1 մլրդ դրամի դիմաց:
Աճը 2018 թվականի համեմատ կազմել է 70, 5 %:
2019 թվականի ընթացքում մասնավոր ներդրումների ծավալը կազմել է 63,5 մլրդ դրամ՝ 2018 թվականի 29,9 մլրդ դրամի դիմաց, պետական բյուջեի հատկացումները՝ 15,8 մլրդ դրամ 2018 թվականի 15,6 մլրդ դրամի դիմաց, համայնքների ներդրումները՝ 2,1 մլրդ դրամ՝ 2018 թվականի 1,1 մլրդ դրամի դիմաց, միջազգային ու դոնոր կազմակերպությունների հատկացումները՝ 2,2 մլրդ դրամ 2018 թվականի 2,5 մլրդ դրամի փոխարեն:
2019 թվականի ընթացքում արձանագրված ներդրումների արդյունքում մարզում ստեղծվել են 2260 աշխատատեղեր՝ 2018 թվականի 1550 աշխատատեղերի փոխարեն: