2021 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով թարմացվել են Եվրասիական տնտեսական միության երկրների սուվերեն վարկային վարկանիշները, ինչպես նաև դիրքերը Բերտելսմանի ինդեքսում: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչությունը։
2020 թվականի վարկանիշում ներկայացված է աշխարհի 137 պետություն։ Տնտեսական փոխակերպման ինդեքսով ԵԱՏՄ պետությունների շարքում առավել բարձր դիրք է զբաղեցնում Հայաստանի Հանրապետությունը (43-րդ տեղ)։
Ռուսաստանի Դաշնությունը 50-րդ տեղում է, Ղազախստանը՝ 54-րդ-ում, Ղրղզստանը՝ 66-րդ-ում, Բելառուսը՝ 74-րդ տեղում։ 2018 թվականի վարկանիշի համեմատ ԵԱՏՄ երեք պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը, բարելավել են իրենց դիրքերը տնտեսական փոխակերպման ինդեքսում: