Երկար տարիներ ավիացիոն ոլորտի մասնագետները բարձրաձայնում էին ազգային ավիափոխադրողի անհրաժեշտության մասին։ Մասնագետները տարիներ շարունակ բազմաթիվ առաջարկներ էին ներկայացնում կառավարությանը։ Գործող կառավարությունը ևս բացառություն չէր։
Հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև համաձայնագիր կնքվեց։ Ըստ համաձայանգրի՝ ամիսներ տևած բանակցություններից հետո Հայաստանն ազգային «լոուքոսթ» ավիափոխադրող կունենա։
Ի՞նչ կտա ազգային «լոուքոսթ» ավիափոխադրողի ստեղծումը և ի՞նչ խնդիրներ կան ավիացիոն ոլորտում։ Armenia Today-ն այս հարցերի շուրջ զրուցել է ավիացիոն ոլորտի մասնագետ Անդրանիկ Վանցյանի հետ։ Մեր զրուցակիցը մի շարք պրոֆեսիոնալ ավիացիոն մասնագետների հետ ավելի վաղ առաջարկներ էր ներկայացրել կառավարությանը, թեպետ առաջարկները հավանության էին արժանացել, բայց դրանց կյանքի կոչման հնարավորության մասին այսպես էլ արձագանք չի եղել։ Նա խոսել է ավիացիոն ոլորտում առկա կուտակված խնդիրների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։