Շորժա-Վարդենիս հիմնանորոգված ճանապարհ: Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկույթի առաջին 6 սմ շերտը: Ընթանում են կամուրջների և ջրահեռացման համակարգերի վերանորոգման աշխատանքներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
Նա ընդգծել է, որ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 40 տարի առաջ: