ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում կիրականացվի ոռոգման և ջրահեռացման առուների կառուցման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Կամո Շահինյան և թիվ 2, 5, 12 փողոցներում։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 738 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 19 միլիոն 416 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 721 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է կառուցել 1408 գծամետր երկարության ոռոգման եւ ջրահեռացման առուներ, որոնցից 721 գծամետրը կառուցվելու է երկաթբետոնյա, 500 գծամետրը՝ երկաթյա կիսախողովակներով, 187 մետրը՝ երկաթյա խողովակներով։
Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգման ջուրը տնտեսություններին կմատակարարվի առանց կորուստների, մյուս կողմից էլ ներհամայնքային ճանապարհները պաշտպանված կլինեն քանդվելու վտանգից։