Էկոնոմոիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երեկ հայտարարել էր, որ 2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։
«Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»,-գրել էր նա։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Քերոբյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է բերման ենթարկելու մարդկանց։ Ի պատասխան՝ նա նշեց․ «Դա կատակ է եղել։ Կատակ եմ արել, բայց փորձել եմ ընդգծել այն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք իրենց բախտը դրսում են փորձում, բայց հաստատ այստեղ կարող են լավ աշխատանք գտնել։ Ես գիտեմ, որ գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա ու ստիպված գնում են ու տարբեր երկրներից հովիվներ են բերում»։
Դիտարկմանը՝ ի ՞նչ փաստ կարող է բերել իր ասած աբսուրդային հայտարարությունը հիմնավորելու համար, նա պատասխանեց․
«Ինձ դիմել են Դպրաբակ գյուղից, դիմել է Վրեժ Վարդանյանը»։
Նա նշեց, որ աշխատատեղերի մեծ առաջարկ կա։ Նա խորհուրդ տվեց քաղաքացիներին հրաժարվել նպաստներից ու գործունեություն ծավալել տնտեսական դաշտում։
Մանրամասները՝ տեսանյութում։