Հուլիսի 22-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացումը: Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսել իր փորձը և տարբեր ոլորտներում առաջադեմ լուծումները, ասաց Վոլվաչը:
«Մեր երկիրը կարող է առաջարկել արդյունավետ լուծումներ ՀՀ-ում և ընդհանրապես Անդրկովկասում տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար: Ռուսական ընկերությունները պատրաստ են լուծումներ տրամադրել էլեկտրոնային կառավարման, «խելացի և անվտանգ քաղաքի», տեղեկատվական անվտանգության, նյութատեխնիկական ապահովման, էներգաարդյունավետության, հեռավար կրթության և հեռաբժշկության ոլորտներում»,- ասաց փոխնախարարը:
Նա ասաց, որ պետությունները կմշակեն 2022-2025 թվականների տնտեսական համագործակցության նոր ծրագիր, ինչպես նաև դրա իրականացման գործողությունների ծրագիր: Բացի այդ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի անունից երկու երկրների էկոնոմիկայի նախարարների տեղակալների նախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ տնտեսական և ներդրումային համագործակցության խորացման հարցերով: